Անցնել բովանդակությանը

Հոդված 429.5. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 429.5. Էլեկտրոնային առևտրի օպերատորի պարտականությունները և պատասխանատվությունը

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է՝

1) պահպանել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու պայմանները, որոնք սահմանված են սույն Օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 429.2 հոդվածի 2-րդ կետին համապատասխան.

2) չհրապարակել, իր և (կամ) իր աշխատողների կողմից սեփական նպատակներով չօգտագործել և այլ անձանց չփոխանցել էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացող հանդիսացող ֆիզիկական անձանցից և էլեկտրոնային առևտրային հարթակներից ստացված՝ առևտրային, բանկային և օրենքով պահպանող այլ գաղտնիք կազմող տեղեկատվությունը, ինչպես նաև այլ գաղտնի տեղեկատվություն՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

3) իրեն էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկած մաքսային մարմնին տեղեկացնել էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկվելու ժամանակ իր կողմից ներկայացված տեղեկությունների փոփոխության մասին և այդ փոփոխությունները հաստատող փաստաթղթեր ներկայացնել այդ տեղեկությունները փոփոխվելու օրվանից կամ այդ փոփոխությունների մասին իրեն հայտնի դառնալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում.

4) ապահովել կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանվածությունը.

5) ապահովել մաքսային հսկողության իրականացման հնարավորությունը.

6) պահպանել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների օգտագործման պայմանները, որոնք սահմանվել են սույն Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ կետով.

7) վարել ժամանակավոր պահպանման հանձնված և կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել հաշվետվություն այդ ապրանքների մասին, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

8) վարել «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների և ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրսբերված՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված էլեկտրոնային առևտրի ապրանքների առանձին հաշվառում և մաքսային մարմիններ ներկայացնել ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված և կառույցներից (շինություններից, հրապարակներից) դուրս բերված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.

9) թույլ չտալ էլեկտրոնային առևտրի օպերատորի աշխատող չհանդիսացող կամ այդպիսի կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ լիազորություններ չունեցող կողմնակի անձանց մուտք գործել կառույցներ (շինություններ, հրապարակներ)՝ առանց մաքսային մարմինների թույլտվության.

10) կատարել մաքսային մարմինների պահանջները՝ կապված մաքսային մարմինների պաշտոնատար անձանց՝ կառույցներում (շինություններում, հրապարակներում) գտնվող էլեկտրոնային առևտրի ապրանքների մոտ մուտք գործելու հետ.

11) մաքսային մարմինների հետ իրականացնել փոխգործակցություն՝ սույն Օրենսգրքի 429.2 հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկատվական համակարգի միջոցով.

12) կատարել սույն Օրենսգրքով սահմանված և (կամ) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանվող այլ պարտականություններ:

2. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրից հանելու դեպքում իրավաբանական անձը պարտավոր է՝

1) ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների մասով՝ ապահովել դրանց բացթողման համար անհրաժեշտ մաքսային գործառնությունների կատարումը՝ այդ իրավաբանական անձին էլեկտրոնային առևտրի ռեեստրից հանելու օրվան հաջորդող օրվանից 30 աշխատանքային օրվա ընթացքում.

2) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով՝ ավարտել սույն Օրենսգրքի 309.6 հոդվածի 7-րդ կետին համապատասխան «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունը։

3. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարում է էլեկտրոնային առևտրի օպերատորը, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորը պարտավոր է կատարել սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։

Նշված դեպքում հայտարարատուն չի կատարում սույն Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները։

4. Եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով մաքսային հայտարարագրումը և այլ մաքսային գործառնություններ կատարվում են էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից, ապա էլեկտրոնային առևտրի օպերատորը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պատասխանատվություն է կրում սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտականությունները չկատարելու, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև անվավեր, այդ թվում՝ կեղծված և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (կեղծ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու համար այնպես, ինչպես դա կլիներ, եթե օպերատորը հանդես գար որպես այդ ապրանքների հայտարարատու։».

48) 436-րդ կետի 22-րդ կետում «և (կամ) մաքսային փոխադրողների ռեեստր» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողների և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստր» բառերով, «կամ մաքսային փոխադրողի» բառերը փոխարինել «, մաքսային փոխադրողի և (կամ) էլեկտրոնային առևտրի օպերատորի» բառերով.

49) 449-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1 կետով՝

«1.1. Մինչև Միության շրջանակներում միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելը, որով թույլատրվում է էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացնել Մաքսային միության մաքսային տարածքում ցանկացած մաքսային մարմին, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը ներկայացվում է՝

1) այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է այն անձի կողմից, որը, սույն Օրենսգրքի 309.4 հոդվածի 1-ին կետին համապատասխան, կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու.

2) այն անդամ պետության մաքսային մարմին, որի օրենսդրությանը համապատասխան, ստեղծվել (գրանցվել) է էլեկտրոնային առևտրի օպերատոր հանդիսացող անձը և որի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես բնակվում (ժամանակավորապես գտնվում) է էլեկտրոնային առևտրի ապրանքների ստացողը հանդիսացող ֆիզիկական անձը, եթե էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային առևտրի օպերատորի կողմից։».

50) 464-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով՝

«7. Եթե անդամ պետությունում բացակայում են էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում ընդգրկված անձինք, ապա ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրումը կարող է իրականացվել այդպիսի ապրանքների հայտարարատու հանդիսացող ֆիզիկական անձանց անունից և նրանց հանձնարարությամբ գործող մաքսային ներկայացուցիչների կողմից։

Սույն կետի դրույթները կիրառվում են անդամ պետություններից յուրաքանչյուրում մինչև էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրում էլեկտրոնային առևտրի առաջին օպերատորին ընդգրկվելու ամսաթիվը, բայց սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում։»։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։