Հոդված 309.9. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը
Հոդված 309.9. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության առաջացումն ու դադարումը, դրա վճարման ժամկետը
1. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջանում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ նշված ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագիրը գրանցելու պահից։
2. Միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է էլեկտրոնային առևտրի օպերատորի համար, իսկ նշված ապրանքների՝ հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրման դեպքում՝ այդ ապրանքների հայտարարատուի համար, հետևյալ հանգամանքները վրա հասնելու դեպքում՝
1) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության կատարում և (կամ) դրա բռնագանձում՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված և սույն Օրենսգրքին համապատասխան վճարման ենթակա չափերով.
2) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների բացթողում, որոնք, սույն Օրենսգրքի 309.8 հոդվածի 4-րդ կետին համապատասխան, Միության մաքսային տարածք են ներմուծվում առանց միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման.
3) անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան մաքսային մարմնի կողմից վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների ոչնչացման և (կամ) անվերադարձ կորստի կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և (կամ) պահպանման բնականոն պայմաններում բնական կորստի հետևանքով այդ ապրանքների անվերադարձ կորստի փաստը ճանաչելը` բացառությամբ այն դեպքերի, երբ մինչև այդ ոչնչացումը կամ անվերադարձ կորուստը, սույն հոդվածին համապատասխան, վրա է հասել այդ ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը վճարելու ժամկետը.
4) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները բռնագրավելը կամ անդամ պետության սեփականություն (եկամուտ) դարձնելը՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.
5) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողման մերժում մաքսային մարմնի կողմից՝ կապված մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
6) սույն Օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրի հետկանչ՝ կապված այդ մաքսային հայտարարագրի գրանցման ժամանակ առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
7) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների արգելապահում մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ կապված մինչև այդ արգելապահումն առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
8) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի այն ապրանքների՝ Միության մաքսային տարածքից արտահանում, ժամանակավոր պահպանման հանձնում կամ սույն Օրենսգրքին համապատասխան բացթողում, որոնք առգրավվել կամ արգելապահվել են հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական ընթացակարգի իրականացման) ընթացքում, որոնց առնչությամբ կայացվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, եթե նախկինում այդ ապրանքների բացթողում չի իրականացվել սույն Օրենսգրքի 309.5 հոդվածին համապատասխան՝ կապված մինչև այդ որոշումը կայացնելն առաջացած՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորության հետ.
9) ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումից հետո էլեկտրոնային առևտրի ապրանքների մեկ հայտարարագրում այն ապրանքների առնչությամբ հաշվարկված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի չվճարման փաստի հայտնաբերում, որոնց ստացողը մեկ ֆիզիկական անձ է, այն չափով, որի հանրագումարը չի գերազանցում 5 եվրոյին համարժեք գումարը՝ սույն գլխին համապատասխան մաքսատուրքերի, հարկերի հաշվարկման փոխարժեքի կիրառման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
10) միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի բռնագանձման միջոցների չկիրառում՝ սույն Օրենսգրքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ այդ մաքսատուրքի այն գումարի առնչությամբ, որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ճանաչվել է բռնագանձման համար անհուսալի։
3. Հանձնաժողովն իրավունք ունի որոշելու այն հանգամանքները, որոնց պարագայում դադարում է միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն այն դեպքերում, երբ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված՝ ներմուծվող (ներմուծված) էլեկտրոնային առևտրի միևնույն ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը տարբեր անձանց համար առաջացել է տարբեր հանգամանքներում և (կամ) բազմիցս, այդ թվում՝ երբ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունն առաջացել է մի անդամ պետությունում, իսկ այն հանգամանքները, որոնց ժամանակ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը դադարում է, ի հայտ են եկել այլ անդամ պետությունում, ինչպես նաև այդ հանգամանքների վրա հասնելը հաստատելուն ուղղված՝ մաքսային մարմինների փոխգործակցության կարգը:
4. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման՝ սույն Օրենսգրքի 309.8 հոդվածին համապատասխան, էլեկտրոնային առևտրի ապրանքների հայտարարագրում հաշվարկված գումարների չափով։
5. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի վճարման պարտավորությունը ենթակա է կատարման (միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը ենթակա է վճարման)՝ մինչև ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների բացթողումը։
6. Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքները ոչ հավաստի մաքսային հայտարարագրմամբ Միության մաքսային սահմանով ապօրինի եղանակով տեղափոխելու դեպքում միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքը հաշվարկվում է սույն գլխին համապատասխան։ Ընդ որում, ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ փաստացի վճարված՝ միասնական դրույքաչափով գանձվող մաքսատուրքի գումարները երկրորդ անգամ չեն վճարվում (բռնագանձվում), իսկ այդ մաքսատուրքի՝ ավելի վճարված և (կամ) բռնագանձված գումարները ենթակա են վերադարձման՝ սույն Օրենսգրքին համապատասխան: