Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Սույն համաձայնագրի առարկան արժեթղթերի անդրսահմանային թույլտվության ապահովումն է։

2. Յուրաքանչյուր անդամ պետություն իր տարածքում գրանցված բորսաներին (առևտրի կազմակերպիչներին) հնարավորություն է ընձեռում (այսուհետ՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետություն) թույլատրելու այլ անդամ պետություններում գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի ոչ պակաս բարենպաստ պայմաններով տեղաբաշխումը (զուգահեռ տեղաբաշխումը) և (կամ) շրջանառությունը, քան այդ անդամ պետությունում գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի թույլտվության համար ներկայացվող պայմանները՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի պահանջների պահպանումը։

3. Յուրաքանչյուր անդամ պետություն հնարավորություն է ընձեռում իր տարածքում գրանցված թողարկողներին նախաձեռնելու անդրսահմանային թույլտվություն՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի պահանջների պահպանումը։

Թողարկողը պետք է պահպանի այն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ այդ պետության սահմաններից դուրս արժեթղթերի տեղաբաշխման (շրջանառության) կազմակերպմանը ներկայացվող պահանջները, որի տարածքում նա գրանցված է (այսուհետ՝ թողարկողի գրանցման պետություն)։

4. Սույն համաձայնագրի դրույթները չեն տարածվում՝

ա) միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում գործող նորմատիվ իրավական ակտերին (դրույթներին) համապատասխան գրանցված (որոնց տրվել է նույնականացման համար) արժեթղթերի վրա.

բ) միայն ֆինանսական շուկայի ոլորտում հատուկ իրավական ռեժիմ ունեցող անդամ պետությունների իրավասությունների (տարածքների) շրջանակներում գործող նորմատիվ իրավական ակտերին (դրույթներին) համապատասխան գործունեություն իրականացնող բորսաների (առևտրի կազմակերպիչների) վրա:

5. Սույն համաձայնագիրը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ անդրսահմանային թույլտվությունը նախաձեռնվում է թողարկող չհանդիսացող անձի կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։