Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը իրավունք ունի իր իրավասության սահմաններում իրականացնելու համապատասխան բորսայում (առևտրի կազմակերպչի) այն արժեթղթերի տեղաբաշխման (զուգահեռ տեղաբաշխման) և (կամ) շրջանառության ստուգում, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, և անհրաժեշտության դեպքում դիմելու թողարկողի գրանցման պետության լիազորված մարմին՝ թողարկողի ստուգում անցկացնելու միջնորդությամբ։

2. Լիազորված մարմիններն իրավունք ունեն կազմակերպելու այն արժեթղթերի տեղաբաշխման (զուգահեռ տեղաբաշխման) և (կամ) շրջանառության համատեղ ստուգումների անցկացում, որոնց համար սույն համաձայնագրի իրագործման շրջանակներում համապատասխան բորսայում (առևտրի կազմակերպիչ) տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, եթե նման ստուգումների անցկացումը չի հակասում անդամ պետությունների օրենսդրությանը։

3. Եթե խախտումները կապված են այն արժեթղթեր թողարկողի՝ այլ անդամ պետությունների ռեզիդենտներ հանդիսացող այդ արժեթղթերի սեփականատերերի առնչությամբ խտրական գործողությունների հետ, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, ապա անդամ պետության լիազորված մարմինը (լիազորված մարմինները), որի ռեզիդենտներն են արժեթղթերի այն սեփականատերերը, որոնց իրավունքները խախտվել են, իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան կիրառում է միջոցներ, որոնք ուղղված են նշված թողարկողին, նրա պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն։

4. Եթե խախտումները կապված են այլ անդամ պետության թողարկողի և (կամ) նրա պաշտոնատար անձանց՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության արժեթղթերի շուկայում չարաշահումների մասով գործողությունների հետ (մասնավորապես՝ շուկայի մանիպուլյացիայի, ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և այլնի հետ), ապա բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը, իր անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կիրառում է միջոցներ, որոնք ուղղված են թողարկողին, նրա պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելուն։

5. Սույն հոդվածին համապատասխան ստուգում իրականացնող լիազորված մարմինը ստուգում անցկացնելու արդյունքների հիման վրա՝ թողարկողի և (կամ) նրա պաշտոնատար անձանց նկատմամբ ազդեցության միջոցներ կիրառելու մասին որոշումն ընդունելու օրվանից ոչ ուշ, քան 14 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է թողարկողի գրանցման պետության լիազորված մարմնին, այդ թվում՝ այդպիսի թողարկողին պատասխանատվության ենթարկելու նպատակով, եթե համապատասխան իրավախախտման համար պատասխանատվությունը նախատեսված է թողարկողի գրանցման պետության օրենսդրությամբ։

6. Բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմինը սահմանված կարգով տեղեկացնում է բորսային (առևտրի կազմակերպչին) ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործման և (կամ) շուկայի մանիպուլյացիայի պարզված փաստի մասին՝ բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից իր կանոններով նախատեսված միջոցներ ձեռնարկելու համար։

7. Այն որոշումների կատարման հետ կապված հարցերը, որոնք անդամ պետությունների պետական իշխանության մարմինների և լիազորված մարմինների կողմից ընդունվել են այն արժեթղթեր թողարկողների առնչությամբ, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պատասխանատվության միջոցների կիրառման մասով սահմանվում են թողարկողի գրանցման պետության օրենսդրությամբ։

8. Սույն համաձայնագրի իրագործման նպատակներով՝ լիազորված մարմինների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Կապիտալի ազատ տեղաշարժի ապահովման համար ֆինանսական շուկաներում պայմանների ստեղծման նպատակով ֆինանսական ոլորտում տեղեկությունների, այդ թվում՝ գաղտնի, փոխանակման մասին» hամաձայնագրին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։