Հոդված 9
Հոդված 9
1. Սույն համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը լիազորված մարմինների կողմից ուսումնասիրվում են համատեղ խորհրդակցությունների անցկացման շրջանակներում, անհրաժեշտության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների ներգրավմամբ:
2. Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով։
3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով։
4. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և ընդգրկվում է Միության իրավունքի կազմում։
5. Սույն համաձայնագիրը չի ազդում անդամ պետությունների՝ միջազգային այն պայմանագրերից բխող իրավունքների և պարտավորությունների վրա, որոնց մասնակիցն են իրենք։