Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Այն արժեթղթերի թողարկողները, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պետք է պահպանեն տեղեկատվության հրապարակմանը ներկայացվող պահանջները, որոնք սահմանված են՝

ա) անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետությունում՝

այդ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով,

այդ պետության օրենսդրությամբ.

բ) թողարկողի գրանցման պետությունում՝

բարձր կատեգորիայի ցուցակում թողարկողի արժեթղթերի ներառումն իրականացրած այդ պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով.

այդ պետության օրենսդրությամբ։

2. Այն արժեթղթեր թողարկողները, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, պետք է պահպանեն ներքին (ինսայդերական) տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը և շուկայի մանիպուլյացիային հակազդելու մասին պահանջները, որոնք սահմանված են անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսաների (առևտրի կազմակերպիչների) գրանցման պետությունների և թողարկողի գրանցման պետության կողմից։

3. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում իր պաշտոնական կայքում տեղեկատվությունը զետեղելու միջոցով պարտավոր է հրապարակել հետևյալ տեղեկատվությունը՝

ա) կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակում այլ անդամ պետության թողարկողի այն արժեթղթերը ներառելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն.

բ) կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակից այն արժեթղթերը հանելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, այդ արժեթղթերով սակարկությունները դադարեցնելու մասին, այդ արժեթղթերով սակարկությունները կասեցնելու (վերսկսելու) մասին.

գ) բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններին համապատասխան՝ այն արժեթղթերի նկատմամբ սակարկությունների թույլատրելի ռեժիմների ցանկի կրճատման մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, այդ արժեթղթերի ցուցակման կատեգորիաների (մակարդակների) փոփոխման մասին.

դ) այն արժեթղթերով առանձին գործառնություններ կատարելու արգելքներ կամ սահմանափակումներ սահմանելու մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, նշելով արգելքի (սահմանափակման) գործողության ժամկետը, բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության լիազորված մարմնի որոշմամբ արժեթղթերով սակարկությունները կասեցնելու մասին:

4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված տեղեկատվության հրապարակումն իրականացվում է ոչ ուշ, քան բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից համապատասխան իրադարձության առաջացման մասին տեղեկություններն ստանալու օրվան հաջորդող կամ համապատասխան որոշումն ընդունելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը) տեղեկացնում է թողարկողի և նրա արժեթղթերի մասին հրապարակային տեղեկատվության նկատմամբ հասանելիության մեխանիզմի մասին, այդ թվում՝ «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում, որտեղ հրապարակվում է նշված տեղեկատվությունը, թողարկողի և (կամ) թողարկողի գրանցման պետության բորսայի (առևտրի կազմակերպչի) էջին (էջերին) հղումը տեղադրելու եղանակով։

6. Անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսան (առևտրի կազմակերպիչը), իր կանոններին համապատասխան, իրավունք ունի հրապարակելու այլ տեղեկատվություն, որը չի համարվում գաղտնի բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրության համաձայն, այն թողարկողի և արժեթղթերի մասին, որոնց համար տրամադրվել է անդրսահմանային թույլտվություն, ինչպես նաև այնպիսի միջոցների մասին, որոնք կիրառվում են բորսայի (առևտրի կազմակերպչի) կողմից այդ արժեթղթերի նկատմամբ։

7. Թողարկողի գրանցման պետության բորսան (առևտրի կազմակերպիչը) թողարկողի արժեթղթերը բարձր կատեգորիայի ցուցակից հանելու դեպքում համապատասխան որոշումն ընդունելու օրվանից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է անդրսահմանային թույլտվություն տրամադրած մյուս անդամ պետությունների բորսաներին (առևտրի կազմակերպիչներին)։

8. Սույն հոդվածի 7-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսաները (առևտրի կազմակերպիչները), բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրությանը և իրենց կանոններին համապատասխան, իրավասու են որոշում ընդունելու արժեթղթերի ցուցակման կատեգորիաների (մակարդակների) փոփոխության, ինչպես նաև կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցուցակից դրանք հանելու մասին և որոշում կայացնելու օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ թողարկողին տեղեկացնում են կայացված որոշման մասին։

Ընդ որում՝ նախքան կազմակերպված սակարկություններում տեղաբաշխման (շրջանառության) համար թույլատրված արժեթղթերի ցանկից դրանք հանելու մասին որոշում կայացնելը, այդ արժեթղթերով կնքված գործարքների մասով հաշվարկները պետք է ավարտվեն բորսայի (առևտրի կազմակերպչի) գրանցման պետության օրենսդրությամբ և (կամ) անդրսահմանային թույլտվություն տրամադրած բորսայի (առևտրի կազմակերպչի) կանոններով սահմանված կարգով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։