Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Որպես պահման համար որոշակի քանակի և որակի գյուղատնտեսական արտադրանքի ընդունման հաստատում՝ պահեստի կողմից թողարկվում է (տրվում է) պահեստային վկայագիր՝ ձևակերպված ռուսերենով և անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) (եթե դա նախատեսված է անդամ պետության օրենսդրությամբ):

2. Պահեստային վկայագիրը պարունակում է հետևյալ պարտադիր տեղեկությունները (վավերապայմանները)՝

ա) պահեստային վկայագրի համարը և թողարկման (տրման) ամսաթիվը.

բ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ ընդունած պահեստի անվանումը, դրա գտնվելու վայրը և այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող.

գ) գյուղատնտեսական արտադրանքն ի պահ հանձնած պահեստային վկայագրի տիրապետողի անվանումը, նրա գտնվելու վայրը՝ իրավաբանական անձի համար, ազգանունը, անունը, հայրանունը (առկայության դեպքում), բնակության վայրը՝ ֆիզիկական անձի համար, այն համարը, որն անձին նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (առկայության դեպքում).

դ) ի պահ ընդունված գյուղատնտեսական արտադրանքի տեսակը, դրա քանակական և որակական բնութագրերը.

ե) այն ժամկետը, որով գյուղատնտեսական արտադրանքն ընդունվել է ի պահ, եթե նման ժամկետ սահմանվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ նշում այն մասին, որ արտադրանքն ի պահ է ընդունվել ցպահանջ.

զ) պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահման ծառայությունների մատուցման թույլտվության կամ պահեստային վկայագրեր թողարկող (տրամադրող)՝ անդամ պետության պահեստների ռեեստրում (այսուհետ՝ պահեստների ռեեստր) պահեստի մասին տեղեկությունների ներառումը հաստատող փաստաթղթի վավերապայմանները.

է) գյուղատնտեսական արտադրանքի պահման համար վարձատրության չափը (սակագները, որոնց հիման վրա այն հաշվարկվում է) և այդ արտադրանքի պահման համար վճարման կարգը կամ այն ամսաթիվը, մինչև որը կատարվել է պահման ծառայությունների վճարումը․

ը) տեղեկություններ՝ պահեստային վկայագրի մասով պարտավորությունների կատարումն ապահովելու կարգի մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։