Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև հարաբերությունները ձևակերպվում են պահատվության հանրային պայմանագիրը կնքելու միջոցով։ Պահատվության հանրային պայմանագրի տիպային ձևը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով դրանում հետևյալ պարտադիր տեղեկությունների ներառումը՝

ի պահ հանձնվող գյուղատնտեսական արտադրանքի քանակի և բնութագրերի, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի որակական այն ցուցանիշների մասին, որոնք անհրաժեշտ են դրա պահումն ապահովելու համար.

անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում պահման ընդունված՝ որակի մասով համասեռ գյուղատնտեսական արտադրանքի խմբաքանակի համար պահեստային վկայագիր թողարկելու (տրամադրելու), պահեստային վկայագրում նշված քանակով և որակով՝ ի պահ ընդունած գյուղատնտեսական արտադրանքի պահպանվածությունն ապահովելու, ինչպես նաև պահատվության հանրային պայմանագրով իր քաղաքացիաիրավական պատասխանատվությունն ապահովագրելու և (կամ) պահեստային վկայագրերով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) մասնակից դառնալու պահեստի պարտավորությունների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։