Հոդված 4
Հոդված 4
1. Թողարկված (տրված) պահեստային վկայագրի մասին տեղեկություններն ավելացվում են պահեստային վկայագրերի ռեեստրում:
2. Պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման դեպքում պահեստային վկայագրերի ռեեստրում կատարվում է համապատասխան գրառում:
3. Պահեստային վկայագրերի ռեեստրը պարունակում է սույն համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկություններ, ինչպես նաև տեղեկություններ ՝
ա) գրավառուի անվանման, գտնվելու վայրի, այն համարի մասին, որը նրան նույնականացնում է որպես անդամ պետության հարկ վճարող (գյուղատնտեսական արտադրանքը գրավ դնելու դեպքում).
բ) պահեստային վկայագրի մասով իրավունքների փոխանցման մասին.
գ) պահեստային վկայագրի մարման մասին.
դ) պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին:
4. Պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման և վարման կարգը սահմանվում է անդամ պետության օրենսդրությամբ՝ հաշվի առնելով սույն հոդվածի դրույթները։
5. Պահեստային վկայագրերի մասով իրավունքների հաշվառումը կարող է իրականացվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանվող կազմակերպությունների ներգրավմամբ։