Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Պահեստային վկայագրով պահման ընդունված գյուղատնտեսական արտադրանքը պահման ժամկետի ընթացքում կարող է լինել գրավի առարկա, որը ձևակերպվում է պահեստային վկայագրերի ռեեստրում պահեստային վկայագրի մասով իրավունքների սահմանափակման մասին տեղեկությունները ներառելու միջոցով:

2. Պահեստային վկայագրի տիրապետողը՝ պահեստային վկայագրերի ռեեստրում պարունակվող պահեստային վկայագիրը գրավ դնելու մասին տեղեկությունների առկայության դեպքում, չի կարող պահեստից վերցնել գյուղատնտեսական արտադրանքը՝ մինչև գրավով ապահովված պարտավորությունների մարումը:

3. Պահեստը պահեստային վկայագրի տիրապետողին է տրամադրում գյուղատնտեսական արտադրանքը՝ պահեստային վկայագրերի ռեեստրում դրա մասով իրավունքների իրականացման համար սահմանափակումների մասին տեղեկությունների բացակայության դեպքում:

4. Այն պահեստը, որը, ի հեճուկս սույն հոդվածի 3-րդ կետի պահանջների, պահեստային վկայագրի տիրապետողին տրամադրել է գյուղատնտեսական արտադրանք, որի առնչությամբ պահեստային վկայագրերի ռեեստրում գրավի մասին գրառում է պարունակվում, գրավառուի առջև պատասխանատվություն է կրում՝ պահեստային վկայագրի գրավով ապահովված պարտավորությունների մարման առնչությամբ:

5. Այն պահեստային վկայագրի տիրապետողը, որը ծանրաբեռնված չէ դրա մասով իրավունքների իրականացման սահմանափակումներով, իրավունք ունի պահանջելու գյուղատնտեսական արտադրանքի մաս-մաս հանձնումը: Ընդ որում, սկզբնական պահեստային վկայագրի փոխարեն նրա համար թողարկվում (տրվում) է նոր պահեստային վկայագիր՝ պահեստում մնացած գյուղատնտեսական արտադրանքի մասով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։