Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Պահեստն իր գործունեությունն իրականացնում է

անդամ պետության տարածքում և պահպանում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ գյուղատնտեսական արտադրանքի պահման կանոնները և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելուն ներկայացվող պահանջները:

Պահեստը պահեստային վկայագրերը թողարկում (տրամադրում) է պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրամադրմամբ) գյուղատնտեսական արտադրանքի պահպանման համար ծառայությունների մատուցման թույլտվությունն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրելու օրվանից կամ պահեստների ռեեստրում դրա մասին տեղեկություններն անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառելու օրվանից:

2. Պահեստների ռեեստրը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

ա) գյուղատնտեսական այն արտադրանքի տեսակի մասին, որի պահման համար պահեստը մասնագիտացած է.

բ) պահեստի անվանման, տիպի, տարողության, պահպանման հասանելի ծավալի, գտնվելու վայրի և գյուղատնտեսական արտադրանքի պահման վայրի մասին.

գ) պահեստների ռեեստրում պահեստի գրանցումը հաստատող այն փաստաթղթի մասին, որը տրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

դ) այլ տեղեկություններ՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։