Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Անդամ պետությունը, անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ապահովում է «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում հետևյալի տեղադրումը՝

ինտերնետ ռեսուրս, որն անդամ պետության պահեստային վկայագրերի ռեեստրից տեղեկությունների հասանելիության միասնական կետ է տրամադրում.

այն կազմակերպությունների մասին տեղեկությունները (անվանումը, գտնվելու վայրը, ինչպես նաև անձին որպես անդամ պետության հարկ վճարող նույնականացնող համարը), որոնք իրականացնում են գյուղատնտեսական արտադրանքի անվտանգության և որակի փորձաքննություն.

անդամ պետությունում պահեստային վկայագրերի շրջանառությունը, պահեստային վկայագրերի ռեեստրի ձևավորման ու վարման կարգը կարգավորող օրենսդրական և նորմատիվ իրավական այլ ակտեր, ինչպես նաև՝ այդ ակտերի նախագծերը.

պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող կարգի և պայմանների մասին տեղեկատվությունը.

պահեստի և գյուղատնտեսական արտադրանքի սեփականատիրոջ միջև կնքված պահատվության հանրային պայմանագրի տիպային ձևը.

այն պահեստների ցանկը, որոնց տրամադրվել են պահեստային վկայագրերի թողարկմամբ (տրմամբ)՝ գյուղատնտեսական արտադրանքի պահման հետ կապված ծառայությունների մատուցման թույլտվություններ, կամ որոնք ներառվել են պահեստների ռեեստրում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։