Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9

1. Պահեստների կողմից պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման ապահովումն իրականացվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, և նախատեսում է պահեստների կողմից թողարկված (տրված) պահեստային վկայագրերի մասով պարտավորությունները՝ պահեստների կողմից չկատարվելուց հետո պահեստային վկայագրերի տիրապետողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված կազմակերպաիրավական համալիր միջոցներ, այդ թվում՝ անդամ պետություններում պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարման երաշխավորման ֆոնդի (ֆոնդերի) ձևավորման կամ պահեստային վկայագրերի տիրապետողների առջև պահեստների քաղաքացիաիրավական պատասխանատվության երաշխավորման միջոցով։

2. Անդամ պետություններում ստեղծվող՝ պահեստային վկայագրերի մասով պարտավորությունների կատարումն ապահովող համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կողմից՝ անդամ պետությունների առաջարկությունների հիման վրա։

3. Անդամ պետությունը, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իր տարածքում ապահովում է պահեստների կողմից պահեստային վկայագրերի թողարկման (տրման) և մարման կանոնների, գյուղատնտեսական արտադրանքի պահման կանոնների, անվտանգության պահանջների և գյուղատնտեսական արտադրանքի քանակական ու որակական հաշվառումը վարելու պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

4. Անդամ պետությունն ապահովում է այն գյուղատնտեսական արտադրանքի որակի փորձաքննության անցկացումը, որի համար անդամ պետության տարածքում թողարկվում (տրվում) են պահեստային վկայագրերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։