Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ֆինանսական կարգավորման և վերահսկողության միավորված համակարգի ներդրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի այլ մասնակիցների նկատմամբ կարգավորման և վերահսկողության գործառույթները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին փոխանցելու հետ կապված միջոցառումները, այդ միջոցառումների իրագործման կապակցությամբ առաջացող հարաբերությունները, ֆինանսական համակարգը կարգավորող և վերահսկող մարմնի լիազորությունները: