Գլուխ 2 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 11. Գիտնականների, գիտական աշխատողների հասարակական միավորումները
Հոդված 11. Գիտնականների, գիտական աշխատողների հասարակական միավորումները
1. Գիտնականները, գիտական աշխատողները, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են կամավոր հիմունքներով ստեղծել հասարակական միավորումներ, ներառյալ` գիտական, գիտատեխնիկական ընկերություններ, միություններ, որոնք նպատակաուղղված գործունեություն են ծավալում գիտության համապատասխան բնագավառի զարգացման ուղղությամբ:
2. Պետական մարմինները գիտնականների, գիտական աշխատողների հասարակական միավորումներին, կարող են կամավորության հիմունքներով ներգրավել գիտության զարգացման հետ առնչվող որոշումների նախագծերի նախապատրաստմանը և փորձաքննությունների անցկացմանը:
(11-րդ հոդվածը փոփ. 03.05.23 ՀՕ-155-Ն)
(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)