Հոդված 17. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումը
Հոդված 17. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումը
1. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա ստացած գիտական արդյունքները՝ գիտական աշխատողի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին պարզելու համար:
2. Գիտական աշխատողի ատեստավորման կարգի և գնահատման չափանիշների խախտման դեպքում ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
3. Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատում է կառավարությունը:
(17-րդ հոդվածը խմբ. 03.05.23 ՀՕ-155-Ն)
(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)