Հոդված 19. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և թոշակավորումը
Հոդված 19. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և թոշակավորումը
1. Գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը և կենսաթոշակը պետք է նպաստեն գիտական աշխատանքի վարկի բարձրացման ու գիտական կադրերի նորացման գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովեն ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար:
2. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի վարձատրությունը բաղկացած է օրենսդրությամբ սահմանված աշխատավարձից, պարգևատրումներից, գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից և այլ հավելավճարներից: Գիտական աշխատողի վարձատրության պայմանները սահմանում է կառավարությունը:
2.1. Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է կառավարությունը:
3. Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:
(19-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-155-Ն)
(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)