Գլուխ 3 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Հոդված 17. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումը
Հոդված 17. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումը
1. Գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի ատեստավորումն իրականացվում է առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ատեստավորումը նպատակ ունի`
ա) գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստացված գիտական արդյունքները.
բ) պարզել գիտական աշխատողի մասնագիտական որակի համապատասխանությունը նրա զբաղեցրած պաշտոնին:
2. Գիտական աշխատողի ատեստավորման կարգի և գնահատման չափանիշների խախտման դեպքում ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
3. Գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները հաստատում է կառավարությունը: