Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2024-04-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 23. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը

գործել է մինչև 2024-04-05Բացել ARLIS-ում

Հոդված 23. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը

1. Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը:

2. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:

3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.

բ) պայմանագրերից գոյացած միջոցները.

գ) հիմնադրամները, ներառյալ` արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.

դ) դրամաշնորհները.

ե) վարկերը.

զ) գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.

է) գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:

4. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.

ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով.

բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը.

գ) գիտական դրամաշնորհային ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:

Պետական բյուջեից նշված երեք ձևով ֆինանսավորման ծավալների միջև համամասնությունները որոշվում են պետական բյուջեի մասին օրենքով: Պետական բյուջեից գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատվում է պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ:

5. Կառավարությունը հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները:

6. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ֆինանսավորման ձևերով իրականացվող մրցութային ծրագրերի հրավերների փաթեթները և մրցույթների արդյունքները սահմանված կարգով հաստատում է պետական կառավարման լիազոր մարմինը:

7. Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում մեկ ամսից ավելի տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցութային ծրագրերի պայմաններով:

(23-րդ հոդվածը փոփ. 14.12.01 ՀՕ-275, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-155-Ն)

(03.05.23 ՀՕ-155-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։