Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության իրավական կարգավորումը
Հոդված 3. Գիտական և գիտատեխնիկական գործունեության իրավական կարգավորումը
1. Գիտական և գիտատեխնիկական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
(3-րդ հոդվածը խմբ. 02.05.01 ՀՕ-182)