Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-03-20-ից մինչև 2011-05-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Հոդված 14. Կառավարության իրավասությունը գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում

գործել է մինչև 2011-05-23Բացել ARLIS-ում

Հոդված 14. Կառավարության իրավասությունը գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում

1. Գիտական և գիտատեխնիկական պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման բնագավառում կառավարության իրավասությունն է`

ա) գիտական և գիտատեխնիկական միասնական քաղաքականության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների որոշումը, հայագիտության զարգացման ծրագրերի հաստատումը.

գ) գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերի իրականացման ապահովումը.

դ) գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման պետական պատվերի հաստատումը.

ե) պետական բյուջեի համաձայն գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորումը.

զ) գիտական պետական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը և լուծարումը` օրենսդրությամբ սահմանված կարգով.

է) գիտական աստիճանների և կոչումների շնորհման կարգի ու չափանիշների հաստատումը.

ը) գիտական կադրերի որակավորման կարգի և գնահատման չափանիշների հաստատումը.

թ) գիտության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինների և նրանց խնդիրների սահմանումը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագծի հետ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրերը:

(14-րդ հոդվածը լրաց. 13.04.06 ՀՕ-46-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։