Հոդված 8. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս
Հոդված 8. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս
1. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին իրենց խնդիրներն իրականացնելիս:
2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, և օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև շարքային կազմով համալրմանը։
3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի և ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:
4. Տրանսպորտի բնագավառի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, տրանսպորտի և հատուկ փոխադրամիջոցների գծով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, իսկ արտակարգ իրավիճակների պայմաններում՝ արտահերթ։