Հոդված 8. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս
Հոդված 8. Պետական մարմինների և պաշտոնատար անձանց պարտականությունները ոստիկանության զորքերին աջակցելիս
1. Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրենց լիազորությունների շրջանակներում աջակցում են ոստիկանության զորքերին իրենց խնդիրներն իրականացնելիս:
2. Պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմինն իրականացնում է քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչը և զորահավաքը՝ ոստիկանության զորքերում ծառայելու համար, և օժանդակում է ոստիկանության զորքերի սպայական կազմի պատրաստմանը և վերապատրաստմանը, ինչպես նաև շարքային կազմով համալրմանը։
3. Ոստիկանության զորքերի աջակցմանն ուղղված պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի և ոստիկանության զորքերի հարաբերությունները կարգավորվում են ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի ղեկավարի և պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի համատեղ հրամանով:
4. Տրանսպորտի բնագավառի Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի պաշտոնատար անձինք, տրանսպորտի և հատուկ փոխադրամիջոցների գծով Ոստիկանության ներկայացուցիչները ոստիկանության զորքերի զինծառայողների ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ աջակցում են նրանց տեղափոխմանը, իսկ արտակարգ իրավիճակների պայմաններում՝ արտահերթ։
(8-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-274-Ն, լրաց., փոփ. 16.12.22 ՀՕ-465-Ն)
(16.12.22 ՀՕ-465-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)