Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-08-02-ից մինչև 2016-06-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

Հոդված 40. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄԸ

գործել է մինչև 2016-06-18Բացել ARLIS-ում

Հոդված 40. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ և ԴՐԱՆՑ ԳՐԱՆՑՈՒՄԸ

1. Լիցենզավորված անձանց միջև կնքված, ինչպես նաև արտահանման և ներկրման պայմանագրերն ուժի մեջ են մտնում հանձնաժողովում գրանցվելու պահից: Պայմանագրերի գրանցման կամ մերժման առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել 10 աշխատանքային օրը, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների և էներգիայի վերականգնվող այլ աղբյուրների կիրառմամբ գործող կայանների և էներգետիկայի բնագավառում լիցենզավորված այլ անձանց միջև կնքվող պայմանագրերի գրանցման կամ մերժման ժամկետը՝ 5 աշխատանքային օրը:

(40-րդ հոդվածը խմբ. 19.06.13 ՀՕ-86-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։