Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 32. Ակադեմիայի ստեղծումը և Կանոնադրության ընդունումը
Հոդված 32. Ակադեմիայի ստեղծումը և Կանոնադրության ընդունումը
1. Ակադեմիան ստեղծվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում:
2. Ակադեմիայի ստեղծմանը հաջորդող 40-օրյա ժամկետում Խորհուրդը մշակում և սույն օրենքով սահմանված կարգով կառավարություն է ներկայացնում Կանոնադրությունը, որն ընդունում է կառավարությունը՝ Կանոնադրությունը Խորհրդից ստացվելու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում:
3. Եթե Խորհուրդը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Կանոնադրությունը չի ներկայացնում կառավարություն, ապա կառավարությունը ժամկետի ավարտմանը հաջորդող մեկամսյա ժամկետում մշակում և ընդունում է Կանոնադրությունը: