Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-07-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 20. Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը

գործել է մինչև 2018-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան Խորհրդի կողմից հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը ուղարկում է համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդ, քննչական կոմիտե, հատուկ քննչական ծառայություն, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով:

2. Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` հատուկ քննչական ծառայության քննիչների մասով, յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Ակադեմիա են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով:

3. Դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Արդարադատության խորհրդի աշխատակազմը, քննչական կոմիտեն և գլխավոր դատախազությունը Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:

4. Ռեկտորը վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ներկայացված ցուցակների հիման վրա կազմում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց և ներկայացնում համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի և հատուկ քննչական ծառայության պետի հաստատմանը:

5. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրներն ուսուցման դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի:

6. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է համապատասխան պետական մարմին ուսուցումը սկսվելուց առնվազն 10 օր առաջ:

7. Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայությունը` ծառայության քննիչների մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։