Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-07-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 29. Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը

գործել է մինչև 2018-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը

1. Ուսումնառության ժամանակ Ակադեմիան վարում է ունկնդիրների հաճախելիության մատյաններ:

2. Ուսումնառության արդյունքների վերաբերյալ Ակադեմիան վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում են ունկնդրի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները և Խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեղեկություններ:

3. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդին՝ դատավորների ու Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտին՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, քննչական կոմիտեի նախագահին` քննիչների և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հատուկ քննչական ծառայության պետին` ծառայության քննիչների մասով, գլխավոր դատախազին՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, ամփոփ տեղեկանք է ներկայացնում` Ակադեմիայում ուսուցումն անցած ունկնդիրների ուսումնառության արդյունքների վերաբերյալ:

(29-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։