Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 20. Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը

գործել է մինչև 2022-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 20. Ունկնդիրներին ուսուցման ներգրավելու ընթացակարգը

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը սույն օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան Խորհրդի կողմից հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը ուղարկում է համապատասխանաբար Ուսումնական հարցերի հանձնաժողով, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն կոմիտե, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով:

2. Ուսումնական հարցերի հանձնաժողովը՝ դատավորների ու դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով, յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Ակադեմիա են ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով:

3. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, դատախազների թեկնածությունների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների և Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման օրվան հաջորդող եռօրյա ժամկետում համապատասխանաբար Դատական դեպարտամենտը, քննչական կոմիտեն, գլխավոր դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն և Բարձրագույն դատական խորհուրդը` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց մասով, Ակադեմիա են ներկայացնում մասնագիտական պատրաստման ենթակա անձանց ցուցակը:

4. Ռեկտորը վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ներկայացված ցուցակների հիման վրա կազմում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույց և ներկայացնում համապատասխանաբար Խորհրդի, քննչական կոմիտեի նախագահի և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաստատմանը:

5. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրներն ուսուցման դասընթացներն անցնում են ըստ ժամանակացույցում նշված խմբերի:

6. Վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ենթակա ունկնդիրների ուսուցման ընդհանուր ժամանակացույցն ուղարկվում է համապատասխան պետական մարմին ուսուցումը սկսվելուց առնվազն 10 օր առաջ:

7. Ուսումնական հարցերի հանձնաժողովը` դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, Դատական դեպարտամենտը` դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը` դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, քննչական կոմիտեն` քննիչների ու քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով պատասխանատու են ուսուցման դասընթացներին ներկայանալու վերաբերյալ ունկնդիրների ծանուցումն ապահովելու համար:

(20-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., լրաց., խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։