Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Ակադեմիայի կառավարման և ղեկավարման մարմինների ձևավորումը

գործել է մինչև 2022-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 33. Ակադեմիայի կառավարման և ղեկավարման մարմինների ձևավորումը

1. Խորհրդի անդամները նշանակվում են Ակադեմիայի ստեղծմանը հաջորդող երկշաբաթյա ժամկետում:

2. Առաջին գումարման Խորհրդում սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան նշանակվող մեկական դատավոր և դատախազ անդամ նշանակվում են երկու, մեկական դատավոր և դատախազ անդամ՝ երեք, և մեկական դատավոր և դատախազ անդամ՝ չորս տարի ժամկետով:

3. Խորհրդի առաջին նիստը հրավիրում և նախագահում է Խորհրդի տարիքով ավագ անդամը՝ Ակադեմիայի ստեղծման օրվան հաջորդող 21-օրյա ժամկետում:

4. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի առաջին նիստի ընթացքում:

5. Խորհրդի առաջին նիստից հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում Խորհուրդը սույն օրենքով սահմանված կարգով հայտարարում է Ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։