Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը և հետադարձ ուժը

գործել է մինչև 2022-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը և հետադարձ ուժը

1. Սույն օրենքը, բացառությամբ 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում 2013 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի 16-րդ, 17-րդ, 19-րդ, 20-րդ, 21-29-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2014 թվականի հունվարի 1-ից Ակադեմիայի կողմից իրականացվող ուսուցման գործընթացների նկատմամբ:

3. Մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նորմերի ուժի մեջ մտնելը և Ակադեմիայի կողմից ուսուցման ծրագրերի մասով գործառույթներ իրականացնելը դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և դատավորների, դատախազների, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների վերապատրաստման հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:

4. Բացառությամբ սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի, 23-25-րդ հոդվածների, սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ուսումնառություն անցած և 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ թեկնածությունների ցուցակում ընդգրկված ունկնդիրների վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։