Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-12-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 29. Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը

գործել է մինչև 2022-12-26Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ունկնդիրների վերաբերյալ տեղեկատվության հաշվառումը

1. Ուսումնառության ժամանակ Ակադեմիան վարում է ունկնդիրների հաճախելիության մատյաններ:

2. Ուսումնառության արդյունքների վերաբերյալ Ակադեմիան վարում է հաշվառման մատյան, որտեղ նշվում են ունկնդրի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, ուսումնառության ժամկետները և Խորհրդի որոշմամբ սահմանված այլ տեղեկություններ:

2.1. Ուսումնառության ավարտից հետո Ակադեմիան դատավորի յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում Բարձրագույն դատական խորհրդին` Արդարադատության ակադեմիայում ուսանելու ընթացքում առաջադիմության և դատարաններում փորձաշրջանի արդյունքների վերաբերյալ:

3. Ակադեմիան յուրաքանչյուր ուսումնական ծրագրի ավարտից հետո համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորների ու դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտին՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, քննչական կոմիտեի նախագահին` քննիչների և քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների մասով, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց մասով, գլխավոր դատախազին՝ դատախազների ու դատախազությունում պետական ծառայողների մասով, ամփոփ տեղեկանք է ներկայացնում` Ակադեմիայում ուսուցումն անցած ունկնդիրների ուսումնառության արդյունքների վերաբերյալ:

(29-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, 24.03.21 ՀՕ-154-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։