Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2025-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ռեկտորի լիազորությունները

գործել է մինչև 2025-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ռեկտորի լիազորությունները

1. Ռեկտորը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Խորհրդի որոշումներով և Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ակադեմիայի գույքը, ներառյալ` ֆինանսական միջոցները.

3) տալիս է Ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, ներառյալ` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր է կնքում Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) օրենքով և Կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կայացնում է որոշումներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը.

9) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.

10) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

11) հրապարակում է Ակադեմիայի գործունեության տարեկան հաշվետվությունը.

12) կազմակերպում է քննական հարցերի կազմումը և ապահովում դրանց գաղտնիության պահպանումը.

13) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

14) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դատավորների թեկնածուների հավակնորդների, դատավորների թեկնածուների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից համապատասխանաբար դատավորի, քննիչի կամ դատախազի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտում պարունակող արարքների վերաբերյալ տեղեկությունների տիրապետման դեպքում այդ մասին հայտնում է համապատասխանաբար Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին, քննչական կոմիտեի նախագահին, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին կամ գլխավոր դատախազին.

14.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 10-րդ մասով և 124-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված դեպքերում Ռեկտորը որոշում է կայացնում դատավորների թեկնածուների հավակնորդների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձի ուսուցումն Ակադեմիայում կասեցնելու, իսկ կասեցման համապատասխան հիմքերը վերանալու դեպքում` ուսուցումը վերսկսելու մասին.

15) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ։

(10-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-52-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, 24.03.21 ՀՕ-154-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-426-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։