Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2025-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 26. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները

գործել է մինչև 2025-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 26. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովները

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված հինգ դատավոր և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

2. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած հինգ դատախազ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում քննչական կոմիտեի նախագահի նշանակած երեք քննիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

2.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած՝ երեք հակակոռուպցիոն կոմիտեի ծառայող և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի երկու մասնագետ:

3. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց գնահատման հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի կազմից ձայների մեծամասնությամբ ընտրված անդամը:

4. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական դեպարտամենտից նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ՝ նշելով հանձնաժողովի նախագահին:

5. Դատախազությունում պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:

5.1. Քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքները գնահատելու համար ձևավորվում է գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած չորս անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ` նշելով հանձնաժողովի նախագահին:

6. Դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Ուսումնական հարցերի հանձնաժողովի կողմից իրենց համաձայնությամբ նշանակված երկու դատավոր և արդարադատության նախարարի նշանակած` իրավունքի համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:

7. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած երկու դատախազ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:

7.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` գիտության համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:

7.2. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման քննությունների արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակած երկու ներկայացուցիչ և արդարադատության նախարարի նշանակած` համապատասխան բնագավառի մեկ մասնագետ:

8. Դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են դատական դեպարտամենտի ղեկավարի` դատական դեպարտամենտից նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:

9. Դատախազությունում պետական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր դատախազի նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:

9.1. Քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման արդյունքների հետ կապված բողոքները քննելու և լուծելու համար ձևավորվում է բողոքարկման հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի նշանակած երկու անդամ և գիտության համապատասխան բնագավառի մասնագետ:

10. Խորհրդի անդամը չի կարող ընդգրկվել սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների կազմում:

11. Գնահատման և բողոքարկման հանձնաժողովների կազմերը ձևավորելիս պետք է ապահովվի դրանց կազմում ստուգման ենթակա առարկայական կուրսի (կուրսերի) վերաբերյալ համապատասխան գիտելիքների տիրապետող անձանց նշանակումը:

12. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ, 6-րդ, 7-րդ և 7.1-ին մասերով նախատեսված մասնագիտական պատրաստման արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովները ձևավորվում են մասնագիտական պատրաստման արդյունքների ստուգումից ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջ, և լուծարվում են արդյունքների ամփոփման և բողոքարկման ժամկետները լրանալուց հետո: Սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 8-րդ, 9-րդ և 9.1-ին մասերով նախատեսված հանձնաժողովները ձևավորվում են յուրաքանչյուր տարվա սկզբին:

13. Սույն հոդվածով նախատեսված հանձնաժողովների անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են`

1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և նույն համակարգում այլ պաշտոնի չնշանակվելու դեպքում.

2) իր դիմումի համաձայն.

3) եթե համապատասխան անդամին նշանակած մարմինը, քննարկելով սույն հոդվածի 14-րդ մասին համապատասխան ներկայացված փաստերը կամ հանգամանքները, գտնում է, որ դրանք կարող են ողջամիտ կասկած հարուցել հանձնաժողովի անդամի անկողմնակալության հարցում:

14. Հանձնաժողովի անդամը պարտավոր է իրեն նշանակած մարմնին գրավոր հայտնել, եթե տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել գնահատման կամ բողոքարկման գործընթացին նրա մասնակցության անկողմնակալության հարցում:

15. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում նոր անդամը նշանակվում է համապատասխան հանձնաժողովի անդամի նշանակման համար սույն հոդվածով սահմանված կարգով՝ հանձնաժողովի կազմից դուրս եկած անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածով:

16. Հանձնաժողովի անդամները վարձատրվում են Ակադեմիայի միջոցների հաշվին:

(26-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.05.14 ՀՕ-27-Ն, 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն, 16.11.22 ՀՕ-426-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։