Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2025-11-21։Բացել գործող տեքստը
Գլուխ 7 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 34. Ուսումնական գործընթացի կազմակերպումը Ակադեմիայի ստեղծման առաջին տարում

գործել է մինչև 2025-11-21Բացել ARLIS-ում

Հոդված 34. Ուսումնական գործընթացի կազմակերպումը Ակադեմիայի ստեղծման առաջին տարում

1. Ռեկտորի նշանակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները Ակադեմիային են փոխանցում իրենց կողմից իրականացված և իրականացվող ուսումնական ծրագրերի հետ կապված նյութերը այնպես, որ հնարավոր լինի ապահովել մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացի շարունակականությունը:

2. Ռեկտորի նշանակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, Դատարանների նախագահների խորհուրդը, արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը, իսկ դատական կարգադրիչների դեպքում՝ նաև դատական դեպարտամենտի ղեկավարը, Ռեկտորին են ներկայացնում առարկայական կուրսերի կամ թեմաների վերաբերյալ իրենց առաջարկությունները՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց 2014 թվականի ուսուցման ծրագրերում ներառելու համար: Ներկայացված առաջարկությունների հիման վրա Ռեկտորը մինչև 2014 թվականի հունվարի 20-ը Խորհրդի հաստատմանն է ներկայացնում սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց 2014 թվականի ուսուցման ծրագրերը:

3. Խորհուրդը Ռեկտորի կողմից ուսուցման ծրագրերը հաստատման ներկայացնելու օրվան հաջորդող երկշաբաթյա ժամկետում հաստատում է Ռեկտորի ներկայացրած ծրագրերը կամ իր որոշմամբ Ռեկտորին առաջարկում է դրանցում կատարել փոփոխություններ: Ծրագրերում առաջարկված փոփոխությունները կատարելու վերաբերյալ Ռեկտորի անհամաձայնության դեպքում Խորհուրդն իրավունք ունի ծրագրերը իր հաստատմանը կրկին ներկայացնելու օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում հաստատելու ծրագրերը իր համար նախընտրելի տարբերակով: Ծրագրերը սահմանված ժամկետում Խորհրդի կողմից չհաստատվելու դեպքում դրանք ընդունված են համարվում Ռեկտորի ներկայացրած տարբերակով:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ուսուցման ծրագրերը հաստատվելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Ռեկտորը դրանք ուղարկում է համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհուրդ, դատական դեպարտամենտ և գլխավոր դատախազություն՝ վերապատրաստում անցնող անձանց կողմից սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրություն կատարելու նպատակով:

Դատարանների նախագահների խորհուրդը՝ դատավորների ու Դատական դպրոցում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասով, դատական դեպարտամենտը՝ դատական ծառայողների և դատական կարգադրիչների մասով, գլխավոր դատախազությունը՝ դատախազների ու դատախազության աշխատակազմում պետական ծառայողների մասով, ուսուցման ծրագրերը ուղարկելուն հաջորդող 21-օրյա ժամկետում Ակադեմիա են ներկայացնում 2014 թվականի ընթացքում վերապատրաստման ենթակա անձանց ցուցակը՝ սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան առարկայական կուրսերի ընտրության նշումով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2013 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-50-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։