Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 10. Ռեկտորի լիազորությունները

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 10. Ռեկտորի լիազորությունները

1. Ռեկտորը`

1) առանց լիազորագրի հանդես է գալիս Ակադեմիայի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Խորհրդի որոշումներով և Կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է Ակադեմիայի գույքը, ներառյալ` ֆինանսական միջոցները.

3) տալիս է Ակադեմիայի անունից հանդես գալու լիազորագրեր, ներառյալ` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում Ակադեմիայի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) համապատասխան քաղաքացիաիրավական պայմանագրեր է կնքում Ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ.

6) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

7) օրենքով և Կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) կազմակերպում է Ակադեմիայում ուսումնական գործընթացը.

9) կազմակերպում է Խորհրդի որոշումների կատարումը.

10) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի ներքին կարգապահական կանոնները, ինչպես նաև հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը.

11) հրապարակում է Ակադեմիայի գործունեության տարեկան հաշվետվությունը.

12) կազմակերպում է քննական հարցերի կազմումը և ապահովում դրանց գաղտնիության պահպանումը.

13) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ակադեմիայի տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը).

14) Ակադեմիայում ուսումնառության ընթացքում դատավորների կամ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից համապատասխանաբար դատավորի, քննիչի կամ դատախազի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտում պարունակող արարքների վերաբերյալ տեղեկությունների տիրապետման դեպքում այդ մասին հայտնում է համապատասխանաբար Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ), հատուկ քննչական ծառայության պետին կամ գլխավոր դատախազին.

15) իրականացնում է սույն օրենքով և իրավական այլ ակտերով իրեն վերապահված այլ լիազորություններ։

(10-րդ հոդվածը փոփ. 10.06.14 ՀՕ-52-Ն, լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։