Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 5 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՈՒՆԿՆԴՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 14. Ակադեմիայի ունկնդիրները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 14. Ակադեմիայի ունկնդիրները

1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`

1) դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձինք.

1.1) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձինք, որոնք ընդգրկված են Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում.

2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, այդ թվում՝ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված կարգով դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց.

3) դատավորները, քննիչները, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք, դատախազները, դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, քննչական կոմիտեի քաղաքացիական ծառայողները, դատախազությունում պետական ծառայողները և դատական կարգադրիչները.

4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց, ինչպես նաև հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ակադեմիայում ուսումնառությունից ազատված անձանց:

2. (մասն ուժը կորցրել է 22.10.25 ՀՕ-333-Ն)

3. Վերապատրաստման ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներն ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:

4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող՝ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրների համար Ակադեմիան հնարավորության դեպքում կազմակերպում է նրանց բնակության ապահովումը:

(14-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-83-Ն, խմբ., լրաց., փոփ. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, խմբ. 16.04.20 ՀՕ-246-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-426-Ն, փոփ., խմբ. 22.10.25 ՀՕ-333-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։