Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 22. Ուսումնառության ժամաքանակը և ժամկետները

1. Ուսումնառության ժամաքանակի չափման միավորը մեկ ակադեմիական ժամն է, որի տևողությունը 40 րոպե է:

2. Դատավորների, դատախազների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պարտադիր վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը կազմում է առնվազն 80, բայց ոչ ավելի, քան 120 ակադեմիական ժամ:

2.1. Քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, քննչական կոմիտեի քննիչների, քննչական կոմիտեում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման ուսումնառության ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը սահմանում է քննչական կոմիտեի նախագահը: Մասնագիտական պատրաստման, վերապատրաստման ժամաքանակը և ուսումնառության ժամկետի տևողությունը չեն կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով նախատեսված պահանջները 30 տոկոսից ավելի չափով:

2.2. (մասն ուժը կորցրել է 24.03.21 ՀՕ-154-Ն)

2.3. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց ուսուցման ժամկետները սահմանում է Խորհուրդը:

3. Դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազությունում պետական ծառայողների վերապատրաստման, ինչպես նաև ըստ ատեստավորման կամ գնահատման արդյունքների` լրացուցիչ վերապատրաստման կարիք ունեցող դատական ծառայողների, դատական կարգադրիչների և դատախազների, դատախազությունում պետական ծառայողների ուսումնառության ժամաքանակը սահմանում են համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության գլխավոր դատախազը:

4. Դատավորների թեկնածությունների հավակնորդների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց ուսումնառության ժամկետի տևողությունն առնվազն յոթ ամիս է, բայց ոչ ավելի, քան 10 ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 11-րդ մասով և 124-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցման և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսված ուսուցման և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը։

5. Դատավորների թեկնածուների հավակնորդների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման գործընթացը, որպես կանոն, սկսվում է թեկնածուների և թեկնածությունների ցուցակների համալրումն ավարտվելու ամսվան հաջորդող ամսվանից:

6. Դատավորների թեկնածուների մասնագիտական պատրաստումը, որպես կանոն, սկսվում է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ցուցակում ընդգրկված` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով նախատեսված անձանց ցուցակի համալրումն ավարտելուն հաջորդող ամսվանից:

(22-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ., լրաց. 13.06.18 ՀՕ-354-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-66-Ն, խմբ. 16.04.20 ՀՕ-246-Ն, լրաց. 03.02.21 ՀՕ-266-Ն, փոփ., լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն, փոփ. 16.11.22 ՀՕ-426-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։