Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 23. Փորձաշրջանը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Փորձաշրջանը

1. Դատավորների թեկնածուների հավակնորդների, քննիչների, հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված մասնագիտական պատրաստում անցնող անձինք անցնում են պարտադիր փորձաշրջան: Փորձաշրջանի տևողությունը սահմանվում է համապատասխան ուսուցման ծրագրով, սակայն չի կարող պակաս լինել երեք ամսից, իսկ քննչական կոմիտեի քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար սահմանվում է մեկ ամիս, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 106-րդ հոդվածի 1-ին մասով, 123-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ կետով և «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38.1-ին հոդվածով սահմանված անձանց, ինչպես նաև «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց փորձաշրջանի և օրենքով նախատեսված այլ դեպքերի, որոնց ժամկետները սահմանում է Խորհուրդը:

2. Փորձաշրջանը կազմակերպվում է անհատական ծրագրին համապատասխան, որում ընդգրկվում են փորձաշրջանի ընթացքում պարտադիր կատարման ենթակա առաջադրանքներ` ըստ ուսուցման ծրագրում նշված ուղղությունների:

3. Փորձաշրջանի ժամանակ ունկնդիրը պարտավոր է պատշաճ կերպով կատարել անհատական ծրագրով նախատեսված առաջադրանքները:

(23-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ., խմբ. 13.06.18 ՀՕ-354-Ն, խմբ. 16.04.20 ՀՕ-246-Ն, փոփ. 03.02.21 ՀՕ-266-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-154-Ն, 09.06.22 ՀՕ-242-Ն)

(24.03.21 ՀՕ-154-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։