Հոդված 31. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումը
Հոդված 31. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների լուծարումը
1. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները լուծարելու մասին համապատասխանաբար Դատարանների նախագահների խորհրդի և գլխավոր դատախազի որոշումներն ընդունվում են մինչև 2013 թվականի դեկտեմբերի 15-ը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող գույքը դրանց պարտատերերի պահանջները բավարարելուց հետո ուղղվում է պետական բյուջե:
3. «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը սկսված ուսուցման ծրագրերը մինչև սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետը շարունակում են «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Նշված ժամկետի ավարտից հետո «Հայաստանի Հանրապետության դատական դպրոց» և «Դատախազական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող ուսուցման ծրագրերը շարունակում է Ակադեմիան՝ Խորհրդի որոշմամբ դրանցում ըստ անհրաժեշտության կատարելով փոփոխություններ: