Հոդված 14. Ակադեմիայի ունկնդիրները
Հոդված 14. Ակադեմիայի ունկնդիրները
1. Ակադեմիայի ունկնդիրներն (այսուհետ` ունկնդիր) են`
1) դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով ցուցակում ընդգրկված նախկին դատավորների.
2) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց.
3) դատավորները, քննիչները, դատախազները, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, դատական ծառայողները, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները և դատական կարգադրիչները.
4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք, բացառությամբ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուսումնառությունից ազատված անձանց:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով նախատեսված ունկնդիրներն Ակադեմիայում մասնագիտական պատրաստման ընթացքում ստանում են ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղարի վարձատրությանը համապատասխան կրթաթոշակ։
3. Վերապատրաստման ընթացքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներն ազատվում են իրենց պաշտոնեական պարտականությունների կատարումից` վարձատրության իրավունքի պահպանմամբ:
4. Վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված ունկնդիրներին Ակադեմիան պետական բյուջեի միջոցների հաշվին տալիս է տրանսպորտային, գիշերավարձի և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում կամ կազմակերպում նրանց փոխադրումն ու բնակության ապահովումը:
(14-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն, փոփ. 17.01.18 ՀՕ-83-Ն)