Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-07-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 2. Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները

գործել է մինչև 2018-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ակադեմիայի իրավական կարգավիճակը և նպատակները

1. Ակադեմիան պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության։

2. Ակադեմիայի հիմնադիր փաստաթուղթը Ակադեմիայի կանոնադրությունն է (այսուհետ` Կանոնադրություն), որն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ կառավարություն)։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը (այսուհետ` արդարադատության նախարար) Ակադեմիայի կառավարման խորհրդից սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան ստացած Կանոնադրությունը կամ դրանում առաջարկված փոփոխությունները ստանալու օրվան հաջորդող մեկամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է կառավարություն:

3. Հիմնադրի անունից հանդես եկող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է (այսուհետ՝ արդարադատության նախարարություն):

4. Ակադեմիայի գործունեության նպատակներն են`

1) դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

2) դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` Ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.

3) դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:

4) քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ քննիչի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.

5) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ քննչական կոմիտե) և Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության (այսուհետ՝ հատուկ քննչական ծառայություն) քննիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը:

(2-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։