Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-07-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 24. Փորձաշրջանի ղեկավարը

գործել է մինչև 2018-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 24. Փորձաշրջանի ղեկավարը

1. Դատարանների նախագահների խորհուրդը, քննչական կոմիտեի նախագահը և գլխավոր դատախազը մասնագիտական պատրաստման դասընթացները սկսվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ռեկտորին են ներկայացնում այդ տարվա ունկնդիրների փորձաշրջանի կազմակերպման համար համապատասխան դատարանների, քննչական ծառայության ստորաբաժանումների, և դատախազությունների ցանկը, ինչպես նաև փորձաշրջանի ղեկավարների անունները և պաշտոնները՝ հիմք ընդունելով այդ ուսումնական տարվա ունկնդիրների մասնագիտացումները:

2. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերում Ռեկտորը կարող է դիմել Դատարանների նախագահների խորհուրդ, քննչական կոմիտեի նախագահին և գլխավոր դատախազին` սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան փորձաշրջանի այլ ղեկավարներ նշանակելու համար:

3. Ունկնդիրների բաշխումը, ըստ փորձաշրջանի ղեկավարների, կատարում է Ռեկտորը: Գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի նախագահը, Ռեկտորի ներկայացրած բաշխմանը համապատասխան, իր հրամանով անձին նշանակում է փորձաշրջանի ղեկավար:

4. Ունկնդիրների՝ ըստ փորձաշրջանի ղեկավարների բաշխումը Ռեկտորը պետք է կատարի այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին տեղեկությունների հաշվառմամբ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել ունկնդրի նկատմամբ փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ:

5. Ունկնդիրը կամ փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է Ռեկտորին հայտնել այն փաստերի և հանգամանքների մասին, որոնք կարող են կասկած հարուցել փորձաշրջանի ղեկավարի անկողմնակալության մեջ, այն պահից 7 օրվա ժամկետում, երբ նրանք իմացել են կամ ողջամտորեն կարող էին իմանալ դրանց առկայության մասին:

6. Փորձաշրջանի ղեկավարը պարտավոր է`

1) կազմակերպել ունկնդրի ուսուցումը Ռեկտորի հաստատած անհատական ծրագրին համապատասխան.

2) նպաստել ունկնդրի մասնագիտական գիտելիքների խորացմանը, գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը.

3) հետևել ունկնդրի կողմից անհատական ծրագրով նախատեսված պարտականությունների պատշաճ կատարմանը.

4) փորձաշրջանի ընթացքում ունկնդրի կողմից թերացումներ նկատելու դեպքում հայտնել ունկնդրին, իսկ էական թերացումներ նկատելու դեպքում՝ նաև Ռեկտորին:

(24-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։