Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-07-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ

Հոդված 28. Ուսուցման արդյունքների ամփոփումը

գործել է մինչև 2018-07-05Բացել ARLIS-ում

Հոդված 28. Ուսուցման արդյունքների ամփոփումը

1. Դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է մասնագիտական պատրաստումն անցած, եթե նա առարկայական կուրսերից բոլոր քննությունների արդյունքներով ստացել է դրական գնահատական և դրական է գնահատվել փորձաշրջանի արդյունքներով:

2. Դատավորների, քննիչների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի՝ Ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորը հաշվարկվում է առարկայական կուրսերից հանձնած բոլոր քննությունների գնահատականների հիման վրա:

3. Դատական ծառայողները, դատական կարգադրիչները, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողները, դատախազության աշխատակազմում պետական ծառայողները համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ պատրաստումն անցած դրական գնահատման դեպքում:

4. Դատավորը, քննիչը, դատախազը, դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում են վերապատրաստումը կամ լրացուցիչ վերապատրաստումն անցած, եթե նրանք մասնակցել են վերապատրաստման կամ լրացուցիչ վերապատրաստման համապատասխան առարկայական կուրսի բոլոր ժամերին, այդ թվում, երբ նրանց բացակայությունը Ռեկտորը ճանաչել է հարգելի:

5. Ունկնդրի՝ համապատասխան առարկայական կուրսով անցած վերապատրաստումը չի գնահատվում, եթե սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան հարգելի ճանաչված բացակայությունները գերազանցում են վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման առարկայական կուրսի ժամաքանակի քսան տոկոսը: Այս դեպքում ունկնդրին հնարավորություն է տրվում կրկին անցնելու նույնաբովանդակ առարկայական կուրսը կամ Խորհրդի սահմանած կարգով անցնելու Խորհրդի կողմից համարժեք սահմանված այլ առարկայական կուրս:

(28-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։