Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-01-01-ից մինչև 2018-02-17։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 3. Ակադեմիայի գործառույթները

գործել է մինչև 2018-02-17Բացել ARLIS-ում

Հոդված 3. Ակադեմիայի գործառույթները

1. Ակադեմիան`

1) կազմակերպում և անցկացնում է որակավորման ստուգման արդյունքներով դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ), և դատախազների թեկնածությունների ցուցակներում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.

2) կազմակերպում և անցկացնում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների, Ակադեմիայում ուսումնառությունն ավարտած և դատավորների թեկնածությունների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստումը.

3) կազմակերպում և անցկացնում է դատական ծառայողների, քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստումը.

4) կազմակերպում է դատավորների, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի և հատուկ քննչական ծառայության քննիչների (այսուհետ՝ քննիչներ), դատախազների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցումը՝ հատուկ միջոցների և հրազենի գործադրման ունակություններն ուսուցանելու նպատակով.

5) իր իրավասության սահմաններում կնքում է պայմանագրեր Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ, համագործակցում օտարերկրյա կազմակերպությունների հետ, անդամակցում միջազգային կառույցներին.

6) սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար մշակում է ուսումնամեթոդական նյութեր.

7) իր գործունեության նպատակներին համապատասխան` կարող է իրականացնել Կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներ:

2. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» և «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան:

3. Սույն օրենքով նախատեսված քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց, քննիչների, քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների ուսուցումը Ակադեմիայում ֆինանսավորում են համապատասխանաբար քննչական կոմիտեն և հատուկ քննչական ծառայությունը:

(3-րդ հոդվածը լրաց. 19.05.14 ՀՕ-27-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։