Գլուխ 1 · ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 13
Հոդված 13.
Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով:
Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում՝ վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն:
Դրոշի և զինանշանի մանրամասն նկարագրությունը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության օրհներգը սահմանվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է: