Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝
Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր,
ե) որոնցով նախատեսված է վավերացում,
զ) օրենքով սահմանված այլ դեպքերում.
3) որոշում է ընդունում պատերազմ հայտարարելու և խաղաղություն հաստատելու մասին: Ազգային ժողովի նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու հարցը լուծում է Հանրապետության Նախագահը:
Ազգային ժողովը կարող է չեղյալ հայտարարել Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված միջոցառումների իրականացումը։