Հոդված 60. Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, մինչև նորընտիր Նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը, Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա վարչապետը: Ազգային ժողովի նախագահի կողմից Հանրապետության Նախագահի պարտականությունները կատարելիս Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի այն տեղակալը, որը պաշտոնում ընտրվելիս ստացել էր առավել շատ ձայներ։ Այդ ընթացքում արգելվում է նշանակել հանրաքվե, նշանակել վարչապետին, նշանակել և ազատել զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը (բացառությամբ ռազմական դրության ժամանակ), օրենքով նախատեսված դեպքերում նշանակումներ կատարել ոստիկանության և ազգային անվտանգության մարմինների պաշտոններում, ինչպես նաև իրականացնել Սահմանադրության 55-րդ հոդվածի 3, 8, 16, 17-րդ կետերում սահմանված լիազորությունները: