Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը:
Հոդված 75. Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնության իրավունքը պատկանում է պատգամավորներին և կառավարությանը:
Կառավարությունը կարող է սահմանել իր ներկայացրած օրենքների նախագծերի քննարկման հաջորդականությունը և պահանջել, որ դրանք քվեարկության դրվեն միայն իր համար ընդունելի ուղղումներով:
Կառավարության եզրակացության համաձայն՝ պետական բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող օրենքների նախագծերն Ազգային ժողովն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Կառավարությունն իր կողմից ներկայացված օրենքի նախագծի ընդունման առնչությամբ կարող է դնել իր վստահության հարցը: Եթե կառավարության կողմից իր վստահության հարցը դնելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը չի ներկայացնում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծ կամ նման նախագիծ ներկայացվելու դեպքում Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ 84-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված ժամկետում որոշում չի ընդունում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, ապա վերջինիս ներկայացրած օրենքի նախագիծը համարվում է ընդունված։
Կառավարությունն օրենքի նախագծի առնչությամբ իր վստահության հարցը նույն նստաշրջանի ընթացքում կարող է դնել ոչ ավելի, քան երկու անգամ: