Գլուխ 7 · ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները
Հոդված 38. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները
1. Պաշտպանի լիազորությունների արդյունավետ և լիարժեք իրականացումն ապահովում են Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները, որոնց միջև գործառույթների բաշխումը կատարում է Պաշտպանը։
2. Պաշտպանի աշխատակազմի ստորաբաժանումները գործում են Պաշտպանի անմիջական ենթակայությամբ։
3. Պաշտպանի աշխատակազմի կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատում և փոփոխում է Պաշտպանը։
4. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորումներում Պաշտպանի որոշմամբ ստեղծվում են Պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումներ։
(38-րդ հոդվածը խմբ. 13.06.18 ՀՕ-355-Ն)