Հոդված 22. Բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելը
Հոդված 22. Բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելը
1. Պաշտպանը կայացնում է բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնելու մասին որոշում, եթե ներկայացված բողոքը ենթակա չէ քննարկման, սակայն բողոքի ուսումնասիրությունը վկայում է, որ անհրաժեշտ է բողոք ներկայացրած անձին մանրամասն պարզաբանել իրավունքների և ազատությունների իրացման հնարավորությունների մասին:
2. Որոշման օրինակն ուղարկվում է բողոք ներկայացրած անձին՝ այդ որոշման առանձին հավելվածով ներկայացնելով իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը վերաբերող այն բոլոր հնարավորությունները, որոնցից անձը չի օգտվել կամ կարող է օգտվել:
(22-րդ հոդվածը փոփ., խմբ. 13.06.18 ՀՕ-355-Ն)